Գոլազուրկ ոչ ոքի Կապանում

17.04.2016

Գոլազուրկ ոչ ոքի Կապանում

Ապրիլի 16-ին կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրը։ «Շիրակն» ուղևորվել էր Կապան, որտեղ ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ։ 

 

Երկու թիմերի համար էլ հանդիպումը շատ ծանր ստացվեց, քանի որ նախ երկու թիմրեի համար էլ շատ կարևոր էր հանդիպում էր, ելնելով մրցաշարային աղյուսակից, հետո էլ խոտածածկը թույլ չէր տալիս ցուցադրել դիտարժան ֆուտբոլ։ Այդ մասին փաստեց նաև «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը. «Հանդիպման սկզբից պարզ էր, որ խաղադաշը թույլ չէր տա խաղալ այն ֆուտբոլը, որը ցանկանում էինք: Գոլերը կամ ստանդարտներից պետք է լինեին, կամ պատահականությունից»:

 

 

Հանդիպումն աչքի ընկավ պայքարներով, որոնք մղվում էին դաշտի ամեն սանտիմետրի վրա։ Գյումրեցիներին մի քանի անգամ իր վստահ խաղով վերահաս գոլերից փրկեց դարպասապահ  Արմեն Խաչատրյանը։ Երկու թիմերին էլ այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ 


Այս խաղից հետո «Շիրակն» երեք օր հանգստից հետո մարզումները կշարանուկի Գյումրու ակադեմիայուն։ «Շիրակը» հաջորդ տուրը բաց է թողնում՝ «Ուլիսի» հետ նախանշված հանդիպման պատճառով։ 


Հաջորդ հանդիպումը «Շիրակը»  կանցկացնի ապրիլի 30-ին՝  Երևանում մրցելով «Միկայի» հետ։