Մեկ միավոր Կապանից

26.09.2015

Մեկ միավոր Կապանից

Հայաստանի բարձրագույն խմբի 8-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» Կապանի «Գանձասար» մարզադաշտում հյուրընկալվել էր «Գանձասար-Կապանին»։ 

 

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերեր և արդեն առաջին իսկ րոպեին վտագավոր անկյունային խաղարկեցին, որից հետո Էլյազյանը դժվարությամբ գնդակը հեռացրեց։ Գյումրեցիների պատասխանը չուշացավ։ Կուակուն մրցացկի տուգանային հրապարակում էր, իսկ Արսեն Պետրոսյանն անպաշտպան էր թողել դարպասը, սակայն կոտդիուվարցի հարձակվողին չթողեցին հարվածել: Գդնակն անդրադարձավ Դավիթ Հակոբյանի մոտ, ում` սուր անկյունից կատարած հարվածը շեղ ստացվեց: Իսկ 34-րդ րոպեին  անկյունայինի խաղարկումից հետո բարձրահասակ Դամիր Մեմովիչը գլխի հարվածով գրավեց դարպասը: 

 

Երկրորդ խաղակեսում ավելի շատ գրոհում էին հյուրերը, բայց գյումրեցիներին չէր հաջողվում դրական արդյունքի հասնել։Հանդիպման ավելացրած հինգերորդ րոպեին Գևորգ Հովհաննիսյանը տուգանային հրապարակում, օգտվելով պաշտպանների սխալից, շեշտակի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 

 

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ ոքի ՝ 1:1