Գոլազուրկ ոչ ոքի Գանձասարի հետ

20.04.2014

Գոլազուրկ ոչ ոքի Գանձասարի հետ

Ապրիլի 19-ին Կապանում Շիրակը հյուրընկալվել էր Գանձասարին:


Երկու թիմերն էլ կորուստներով էին մոտեցել այս հանդիպմանը: Վնասվածքների պատճառով հանդիպմանը չէին մասնակցում Դամե Դիոպը և Արթուր Հարությունյանը: Դեղին քարտերի պատճառով հանդիպումը բաց էին թողել Հրայր Մկոյանը, Սերժ Դեբլեն և Անդանիկ Բարիկյանը, վերջինս բաց կթողնի նաև Փյունիկի հետ գալիք հանդիպումը: 


Շիրակն երկրորդ խաղակեսում ունեցավ գոլային պահ, սակայն Արամ Մուրադյանը մեն մենակ դուրս գալով Արսեն Բեգլարյանի դեմ, ուղիղ հարվածեց դարպասապահի վրա: Շիրակին վերահաս գոլից փրկեց Նորայր Աբրահամյանը, որը վտսահ էր խաղում հանդիպման ողջ ընթցքում: 


Այսպիսով, երկու թիմերին էլ չհաջողվեց դրական արդյունքի հասնել, և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: