Գոլազուրկ ոչ-ոքի Գանձասար-Կապան-2 - Շիրակ-2 խաղում

18.05.2015

Գոլազուրկ ոչ-ոքի Գանձասար-Կապան-2 - Շիրակ-2 խաղում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի առաջին թիմի հետքերով «Շիրակ-2»-ն էր այսօր ուղևորվել Կապան` հյուրընկալվելու «Գանձասար-Կապան-2» թիմին Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում: Նշենք, որ «Գանձասար-Կապան-2»-ը մրցաշարային աղյուսակում մեկ հորիզոնականով ավելի բարձր է գտնվում «Շիրակ-2»-ից:


Այսօր հանդիպմանը որակազրկման պատճառով բացակայում էին Արման Ասլանյանը և Նարեկ Գասպարյանը:


Չնայած, որ ողջ հանդիպումն ընթացել է լարված պայքարում, այդպես էլ թիմերից ոչ մեկին չի հաջողվել բացել հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում մի քանի անգամ մոտ էր արդյունքի հասնելուն Կառլեն Գևորգյանը, բայց վերջին պահին կարծես թե ինչ որ բան չէր բավականացնում` գրավելու դարպասը: Իսկ ահա երկրորդ խաղակեսում Շահե Շահինյանը կարողացավ գնդակն ուղարկել ցանցի մեջ, բայց` խաղից դուրս դրությունից: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: «Շիրակ-2» վաստակեց մեկ միավոր և շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնկանը:


«Շիրակ-2»-ի կազմը`

1.Ավագյան Հովյաննես, 4.Ռաֆայելյան Ռուդիկ, 6.Թադևոսյան Արման (ա), 7.Սաֆարյան Մհեր (19.Հովսեփյան Սամվել 59'), 8.Ավետիսյան Ռաֆիկ (2.Ամիրյան Արթուր  70'), 9.Գևորգյան Կառլեն (3.Հովհաննիսյան Ռազմիկ 81'), 10.Կարապետյան Վաչագան (14.Մելքոնյան Մկրտիչ 54'), 11.Շահինյան Շահե, 13.Մարտիրոսյան Մարտին (17.Սահակյան Արտավազդ 62'), 16.Մակինյան Արամայիս, 20.Մակարյան Լևոն (5.Խոջոյան Յուրա 55')


Հաջորդ տուրում «Շիրակ-2» կանցկացնի վերջին տնային հանդիպումը` ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում` հյուրընկալելով առաջնության առաջատար «Ալաշկերտ-2»-ին: Հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում: