Ղուկաս Պողոսյանը հանդես կգա «Շիրակում»

31.05.2016

Ղուկաս Պողոսյանը հանդես կգա «Շիրակում»

Այսօր «Շիրակը» երկու տարվա պայմանագիր ստորագրեց «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանի հետ։ Իր նախկին ակումբի հետ Պողոսյանը պայմանգիրը խզել է մեկ ամիս առաջ, իսկ գյումրեցիների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. հուլիսի 31-ը։

 

22-ամյա հարձակվողը հանդես է եկել Հայաստանի բոլոր հավաքականներում, ինչպես նաև 18տ հասակում Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել  է Սերբիայի և Կանադայի դեմ ընկերական հանդիպումներին։