Գոռ Մալաքյանը հրավիրվել է երիտասարդական հավաքական

04.06.2015

Գոռ Մալաքյանը հրավիրվել է երիտասարդական հավաքական

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի Մ-21տ հավաքականը սույն թվականի հունիսի 8-15 անց է կացնելու ուսումնա-մարզական հավաք` հունիսի 16-ին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի Մ-21տ առաջնության ընտրական Ռումինիա - Հայաստան խաղին նախապատրաստվելու համար:


«Շիրակ»-ի հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հրավիրվել է Մ-21տ հավաքական, որի կազմում կմասնակցի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում անցկացվող ուսումնա-մարզական հավաքի, ինչպես նաև Ռումինիայի Մ-21տ հավաքականի հետ հանդիպմնաը: