Էդգար և Գոռ Մալաքյաններ. Ջերմությամբ կհիշենք «Շիրակը»

28.02.2016

Էդգար և Գոռ Մալաքյաններ. Ջերմությամբ կհիշենք  «Շիրակը»

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակի» կազմից հեռացան Էդգար և Գոռ Մալաքյանները։ Երկկողմանի համաձայնությամբ «Շիրակը» խզել է պայմանագրերը Մալաքյան եղբայրների հետ, որոնք երեք տարվա պայմանագիր են ստորագրել Ուկրաինական «Ստալի» հետ։


Զրուցելով  ակումբի պաշտոնական կայքի հետ Էդգար Մալաքյանը ասաց հետևյալը. «Իմ և եղբորս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությունը։ Մենք շատ արագ մերվեցինք թիմին, մեզ ջերմ ընդունեցին։ «Շիրակի» հետ մենք անմոռանալի, խելահեղ պահեր ենք ապրել։ Ես երբեք չեմ մոռանա Բոսնիական «Մոնստարի» հետ արտագնա հանդիպումը, երբ Ժան Ժակ Բուգուին հանդիպման ավելացրած րոպեներին կարողացավ գոլ խփել, և մենք անցանք հաջորդ փուլ։ Աննկարագրելի զգացողություններ էին»։


Գոռ Մալաքյանն էլ խոսեց երկրպագուների մասին. «Գյումրեցիները հիանալի աջակցում են թիմին՝ լինի դա տնային, թե արտագնա հանդիպում։ «Շիրակի» երկրպագուները լավագույնն են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Պետք է ասեմ, որ մեզ համար շատ դժվար է հեռանալ Գյումրիից, սակայն սա ֆուտբոլ է։ Միշտ ջերմությամբ կհիշենք «Շիրակը»։ 


Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները «Շիրակին» էին միացել նախորդ տարվա հունվարից։