Գոռ Մալաքյանը հրավիրվել է երիտասարդական հավաքական

02.10.2015

Գոռ Մալաքյանը հրավիրվել է երիտասարդական հավաքական

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե»  մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-ից 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների. 

 

Դարպասապահներ

 

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Գրիգոր Մակարյան «Բանանց»

Արտյոմ Կարապետյան «Միկա»

 

Պաշտպաններ

 

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան  «Փյունիկ»

Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»

Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»

Արամ Շախնազարյան  «Բանանց»

Արմեն Մանուչարյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Իվան Մամախանով «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

 

Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Սարգիս Շահինյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան «Շիրակ»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Անդրեյ Շախգելդյան «Ուլիս»

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

 

Հարձակվողներ

 

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Բանանց»

Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա)

Արթուր Միրանյան  առանց թիմ



ՀՖՖ մամլո ծառայություն