Կարեն Ալեքսանյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

07.01.2017

Կարեն Ալեքսանյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

«Շիրակի» փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը 35 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ «Շիրակի» կազմում Կարեն Ալեքսանյանը նվաճել է 12 մրցանակ։

 

Պրոֆեսիոնալ կարիերան Կարեն Ալեքսանյանը   սկսել է 1998թ.` հանդես գալով Գյումրիի “Շիրակ-2-ում”: Շուտով Ալեքսանյանի խաղը գրավեց “Շիրակի” մարզիչների ուշադրությունը և պատանի ֆուտբոլիստը հրավիրվեց Գյումրիի գլխավոր թիմ: “Շիրակում” առաջին հանդիպումը Կարեն Ալեքսանյանն անցկացրեց 1999թ. առաջնության մեկնարկային տուրում` մարտի 7-ին  “Գյումրիի” հետ կայացած մրցավեճում:

 

Փորձառու ֆուտբոլիստը տարբեր տարիներին կրել է նաև “Փյունիկի”, “Բանանցի” և “Ուլիսի” մարզաշապիկները: 2005-2007թթ. նա հանդես է եկել Մոլդովայի “Զիմբրուում”` առաջնության 42 հանդիպումներում խփելով 2 գնդակ: 2008թ. Ալեքսանյանը մեկնեց Բելառուս` հանդես գալով բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի “Տորպեդոյում”: Այստեղ նա 12 խաղում 1 գոլ խփեց:


Հայաստանի Ազգային Հավաքականի կազմում Կարեն Ալեքսանյանն անցկացրել է 25 հանդիպում։  


 

Այժմ Կարեն Ալեքսանյանը կանցնի մարզչական գործունեության ակումբում։ 

 

Հպարտ ենք, որ ունեինք Կարենի նման ավագ և վստահ ենք, որ նա կդառնա հիանալի մարզիչ։ Հաջողություն ենք մաղթում ապագայում։