Կարեն Մուրադյան. Ցանկությունը մեծ էր հաղթելու, սակայն…

15.10.2013

Կարեն Մուրադյան. Ցանկությունը մեծ էր հաղթելու, սակայն…

Հայաստանի երիտասարդական հավաքականն Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երկու տնային հանդիպումներում էլ անհաջող հանդես եկավ: Առաջին խաղում հայ երիտասարդները 1:4 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականի, այնուհետև 1:2 հաշվով զիջեցին Ղազախստանի հավաքականին: Շիրակի կիսապաշտպան և Հայաստանի Մ21տ. հավաքականի ավագ Կարեն Մուրադյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց այդ երկու հանդիպումների մասին:

 

- Ֆրանսիայի դեմ հանդիպումը շատ բարդ ու լարված ստացվեց մեզ համար: Ինձ համար հատկապես շատ ցավալի էր, քանի որ առաջին խաղակեսում ուժեղ հարված ստացա ոտքից և չկարողացա շարունակել հանդիպումը:

 

Առաջին խաղակեսը մենք վատ չսկսեցինք, լավ էինք խաղում, սակայն 0:2 հաշվից հետո մի գուցե դադարեցինք հավատալ հաղթանակի:

 

Ղազախաստանի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ նախ թիմում հոգեբանական խնդիրներ կան, հետո էլ մեր թիմի մոտ հաղթելու ցանկությունը ավելի քիչ էր, քան Ղազախների մոտ…

 

- Կարծում եմ, մարզիչը ի նկատի ուներ, որ մենք Ֆրանսիայից խոշոր հաշվով կրած պարտությունից հետո չկարողացանք հոգեբանորեն վերականգնվել: Իսկ հաղթելու ցանկություն մենք ունեինք, սկակայն երկու հանդիպումներն էլ ցույց տվեցին, որ միայն ցանկությունը բավարար չի: