Շիրակը հրաժարվեց կորեացի կիսապաշտպանից

17.02.2015

Շիրակը հրաժարվեց կորեացի կիսապաշտպանից

Ինչպես տեղեկացրել էինք, «Շիրակում» փորձաշրջան էր անցնում 19-ամյա եզրային կիսապաշտպան Յունգանգ Պարկը:


Հարավկորեացին «Շիրակի» կազմում մեկ շաբաթ մասնակցեց Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին։ Պարկը մասնակցեց երկու ստուգողական հանդիպման, սակայն նրա ցուցադրած խաղը չբավարարեց  մարզչական շտաբին։ Այսպիսով «Շիրակը» հրաժարվեց  Յունգանգ Պարկի ծառայություններից։