Մհեր Սաֆարյանը հրավիրվել է Մ19 հավաքական

10.09.2015

Մհեր Սաֆարյանը հրավիրվել է Մ19 հավաքական

Հայաստանի Մ19 հավաքականը սույն թվականի սեպտեմբերի 14-18 կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում  սեպտեմբերի 16-ին և 18-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի  Մոլդովայի Մ19 հավաքականի հետ։  


«Շիրակի» կիսապաշտպան Մհեր Սաֆարյանը ևս հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական և կմասնակցի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում անցկացվող ուսումնամարզական հավաքին, ինչպես նաև  կմասնակցի Մոլդովայի Մ19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին: