Մհեր Սաֆարյանը կրկին հրավիրվել է Մ19տ հավաքական

14.04.2015

Մհեր Սաֆարյանը կրկին հրավիրվել է Մ19տ հավաքական

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Շիրակի-2»-ի երկու ֆուտբոլիստներ՝ Մհեր Սաֆարյանը և Արտուշ Միրզախանյանը հրավիրվել էին Հայաստանի Մ19տ հավաքական՝ ապրիլի 9-ին մասնակցելու երկկողմանի հանդիպման։


Հանդիպումից հետո հավաքականի մարզիչները հավանել էին Մհեր Սաֆարյանի խաղը, և «Շիրակի-2»-ի 18-ամյա աջ պաշտպանը կրկին հրավիրվել է Մ19տ հավաքական՝ ապրիլի 15-ին մասնակցելու երկկողմանի հանդիպման։