Մհեր Սաֆարյանը կմասնակցի Ուզբեկստանի Մ19 հավաքանի հետ ընկերական խաղին

22.04.2015

Մհեր Սաֆարյանը կմասնակցի Ուզբեկստանի Մ19 հավաքանի հետ ընկերական խաղին

Ապրիլի 9-ին և 15-ին Հայաստանի Մ19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում երկկողմանի հանդիպումներ անցկացրեց՝ նպատակ ունենալով կազմավորել Մ19 հավաքականը։ Այդ հանդիպումներին մասնակցեց նաև «Շիրակ-2»-ի 18-ամյա կիսապաշտպան Մհեր Սաֆարյանը։ 

 

Ապրիլի 23-ից  28-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնա-մարզական հավաք  կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝, որի ընթացքում ապրիլի 26-ին և 28-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Մհեր Սաֆարյանը երկկողմանի հանդիպումներից հետո արդարացրել է հավաքականի մարզչական շտաբի սպասելիքները և այժմ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում կմասնակցի ինչպես հավաքին, այնպես էլ ընկերական հանդիպումներին։