Մարտական ոչ-ոքի Միկայի դեմ խաղում

03.05.2015

Մարտական ոչ-ոքի Միկայի դեմ խաղում

Այսօր Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը ք. Երևանում հյուրընկալվել էր «Միկա»-ին:


Խաղն անհաջող մեկնարկեց «Շիրակ»-ի համար. նախախաղային մարզման ժամանակ, գլխին ուժեղ հարված ստանալով, Տիգրան Դավթյանը դուրս մնաց մեկնարկային կազմից: Դավթյանին մեկնարկային կազմում փոխարինեց Կարեն Ալեքսանյանը, ով և կրեց ավագի թևկապը: Այսօր հանդիպմանը բացակայում էր նաև Դավիթ Հակոբյանը, ով նախորդ խաղին ստացած վնասվածքից դեռ լիովին չէր ապաքինվել:


Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումը ընթացավ արագ տեմպով և փոխադարձ գրոհներով: Խաղի սկզբից բավականին ակտիվ մեկնարկեցին «Միկայի» ֆուտբոլիստներն, որոնք մի քանի անգամ լուրջ խնդիրներ առաջացրեցին «Շիրակի» պաշտպանների և դարպասապահի համար: Բայց, այնուամենայնիվ, խաղի հաշիվը բացել առաջինը հաջողվեց «Շիրակ»-ին: Հանդիպման 36-րդ րոպեին Դրիսան, ստանալով հեռահար փոխանցում Գևորգ Հովհաննիսյանից, կարողացավ շրջանցել երկու պաշտպանների և ի վերջո գրավել Կասպարովի պաշտպանած դարպասը: Շիրակցիներն ընդմիջան գնացին մեկ գոլի առավելությամբ: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Միկա»-ից Գևորգ Կարապետյանը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը, երբ տուգանային հարվածից հետո Գևորգ Հովհաննիսյանը դատարկ դարպասից կարողացավ հեռացնել գնդակը, բայց այն հայտնվեց Կարապետյանի մոտ, ով արդեն չվրիպեց: Հաշվի հավասարությունը երկար չտևեց. մեկ րոպե չանցած` Բարիկյանից ստացած փոխանցումից հետո Մարիկյանը ուժեղ հարվածով կրկին առաջ դուրս բերեց «Շիրակ»-ին: Խփած երկրորդ գնդակից հետո «Շիրակ»-ի ֆուտբոլիստները հետ քաշվեցին և սկսեցին գործել երկրորդ համարով: «Միկա»-ն անընդհատ գրոհում էր, բայց կարծես թե «Շիրակ»-ի պաշտպանությունը անանցանելի էր: Սակայն հանդիպման 77-րդ րոպեին պաշտպանների անհամաձայնության արդյունքում Վարդգես Սաթումյանը տուգանային հրապարակում մնացել էր առանց հսկողության և, ստանալով գնդակը, երկրորդ անգամ այս խաղում հավասարեցրեց հաշիվը: Բիչախչյանը խաղի վերջնամասում փորձեց ակտիվություն մցնել «Շիրակ»-ի հարձակման գծում, ասպարեզ դուրս բերեց Վիուլեն Այվազյանին` Դրիսսայի փոխարեն։ Չնայած հանդիման վերջում «Շիրակը» պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը, սակայն «Միկայի» պաշտպանները զգոն էին: Իսկ մեկ այլ դրվագում Մարիկյանը շատ մոտ էր դուբլի հեղինակ դառնալու, սակայն մոտ տարածությունից նա հարվածեց ուղիղ Կասպարովի վրա։  


Այսպիսով մարտական ոչ-ոքի է գրացվում «Միկա» - «Շիրակ» մրցավեճում` 2:2: Վաստակելով մեկական միվոր երկու թիմերն էլ ավելի են ամրպնդվում իրենց հորիզոնականներում առաջնության մրցաշարային աղյուսակում:


«Շիրակ»-ի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 8.Մալաքյան Գոռ, 9.Բուգուհի Ժան-Ժակ, 12.Բարիկյան Անդրանիկ (25.Դավոյան Աղվան 74'), 15.Կարեն Ալեքսանյան (ա), 17.Մարիկյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար (42.Դիոպ Ուսեյնու 72'), 23.Դարբինյան Ռոբերտ, 36.Դիառասուբա Դրիսա (7.Այվազյան Վիուլեն 81')


Հանդիպման գոլերը`

36.Դիառասուբա 37' (0:1), 15.Գ. Կարապետյան 53' (1:1), 17.Մարիկյան 54' (1:2), 9.Սաթումյան 78' (2:2)


Հաջորդ հանդիպմանը «Շիրակ»-ը հյուրընկալելու է առաջնության առաջատար «Փյունիկ»-ին: Հանդիպումը կկայանա մայիսի 10-ին՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում: