Շիրակը մեկ միավոր վաստակեց Երևանում

28.09.2013

Շիրակը մեկ միավոր վաստակեց Երևանում

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Շիրակը հյուրընկալվել էր Միկային: Հյուրերը հանդիպման հենց առաջին րոպեին գոլ բաց թողեցին: Սակայն մինչ տանտերերը կաննոները խախտել էին Կարեն Ալեքսանյանի նկատմամբ, ով անմիջապես փոխարինվել է, քանի որ քիթը կոտրվել էր: Մրցավարի չի ֆիքսել կանոնների խախտում, և Միկան առաջ է անցել հաշվի մեջ: Շատ արագ գյումրեցիները վերգտնում են իրենց խաղը և արդեն 6-րդ րոպեին Սերժ Դեբլեի սուր անկյան տակ խփած գոլի շնորհիվ հաշիվը հավասարվում է: Այդ գոլից հետո հոյւրերը սկսում են ավելի ակտիվ գործել և անընդհատ գրոհում են: Մի քանի անգամ Միկային վերահաս գոլից փրկել է դարպասաձողը: Իսկ արդեն 38-րդ րոպեին Ալեքսի սխալի արդյունքում, Դեբլեն նետվեց առաջ և գեղեցիկ հարվածով գրավեց տանտերերի դարպասը: Երկրորդ խաղակեսում հյուրերը շարունակում էին գրոհել, սակայն վերջին պահին չէր տսացվում եզրաձակել գրոհը: Իսկ 89-րդ րոպեին Արթուր Ադամյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այսպիսով, Շիրակը վերջին րոպեին ձեռքից բաց թողեց կարևոր հաղթանակը: