Շիրակը շարունակում է միավորներ կորցնել

12.04.2014

Շիրակը շարունակում է միավորներ կորցնել

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Շիրակը հյուրընկալվել էր Միկային: 

 

Այսօր, տարբեր վնասվածքների պատճառով թիմից բացակայում էին դարպասապահ Արթուր Հարությունյանը և Կարեն Մուրադյանը: Վերջինիս բացկայության պատճառով հենակետային կիսապաշտպանի դիրքում էր հանդես գալիս Հրայր Մկոյանը, որը հիանալի էր խաղում՝ մասնակցելով թե գրոհներին, թե պաշտպանությանը: 

 

Հանդիպման 37-րդ րոպեին սեփական տուգանայինում կոպիտ սխալվեցին Շիրակի պաշտպանները, և Գևորգ Հովհաննիսյանը ձեռքով կասեցրեց գնդակը: Մրցավարը ցույցտ տվեցին 11մ նշակետին, որն էլ անվրեպ իրացրեց Ալեքսը: Շիրակից 64-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սերժ Դեբլեն: