«Շիրակը» դուրս եկավ երկրորդ հորիզոնական

30.04.2016

«Շիրակը»  դուրս եկավ երկրորդ հորիզոնական

Հայաստանի բարձրագույն խմբի 2015/16 առաջնությունն արդեն մոտենում է ավարտին:  Գյումրեցիները «Միկայի» դեմ 24-րդ տուրի հանդիպմանը մոտեցել էին կորուստներով. որակազրկված էր Ռոբերտ Դարբինյանը, վնասվածքից դեռևս չեր վերականգնվել Աղվան Դավոյանը։ 

 

«Շիրակն» արդեն 20-րդ վարկյանին բացեց հանդիպման հաշիվը։ Օդիլոն Կուակուն դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Ավագյանի պաշտպանած դարպասը։ Սա Հայաստանի առաջնությունում խփած ամենաարագ գոլն էր։ «Շիրակը» խփած գոլից հետո կանգ չառավ և արդեն 19-րդ րոպեին Դրիսա Դիարասուբայի հիանալի փոխանցումից հետո, ոչ պակաս գեղեցիկ գոլ խփեց Նեմանյա Ստոշկովիչը՝ կրունկով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 31-րդ րոպեին կրկին Դիարասուբայի փոխանցումից հետո թիմի ավագ Կարեն Ալեքսանյանը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր՝ 0:3։ Սակայն «Միկային»  34 -րդ րոպեին հաջողվեց տուգանային հարվածով կրճատել հաշվի տարբերությունը։ 

 

Երկրորդ խաղակեսին գյումրեցիները շարունակում էին  ճնշում գործադրել և 84-րդ րոպեին Վիուլեն Այվազյանը հիանալի, դիպուկ փոխանցում կատարեց Ռումյան Հովսեփյանը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և խփեց «Շիրակի» չորրորդ գնդակն։ 

 

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց «Շիրակի» խոշոր հաշվով հաղթանակով՝ 1:4։ Այժմ գյումրեցիները 42 միավորով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով «Փյունիկից» երկու միավորով։ 

 

Հաջորդ հանդիպումը «Շիրակը» կանցկացնի հենց «Փյունիկի» հետ՝ մայիսի 8-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։