«Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Միկային»

18.10.2015

«Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց  «Միկային»

Երկշաբաթյա դադարից հետո 10-րդ տուրով  վերսկսվեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը։ «Շիրակն» Երևանում հյուրընկալվեց «Միկային»։

 

Հանդիպման առաջին րոպեներից շատ ակտիվ էին տանտերերը։ «Միկան» մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն նրանց մոտ չէր ստացվում վերջին գրոհը։ Իսկ հանդիպման  միակ գոլն առաջին խաղակեսի վերջին րոպեին Բեգլարյանի դարպասը ուղարկեց Օդիլոն Կուակուն։ Կոպիտ սխալ թույլ տվեց Գորան Օբրադովիչը, որից և օգտվեց Կուակուն, մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ և նրա կողքով գնդակն ուղարկեց դարպասը:

«Շիրակը» վաստակեց երեք միավոր և ժամնակավոր դուրս եկավ առաջին հորիզոնական։