Կրկին ոչ-ոքի Շիրակի և Միկայի երկրորդ թիմերի պայքարում

04.05.2015

Կրկին ոչ-ոքի Շիրակի և Միկայի երկրորդ թիմերի պայքարում

«Շիրակ» ՖԱ և «Միկա» ՖԱ առաջին թիմերի մրցավեճին հաջորդող օրը հանդիպել էին ակումբների երկրորդ թիմերը: Խաղը տեղի է ունեցել «Միկա-2»-ի մարզադաշտում Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում:


Այս հանդիպումը կարծես թե նախարդող օրվա` Ակումբների առաջին թիմերի խաղի կրկնությունը լիներ: Կրկին առաջինը հանդիպման հաշիվը բացեցին գյումրեցիները: Հանդիպման 26-րդ րոպին Վիուլեն Այվազյանը, ստանալով հեռահար փոխանցում, մեկ հպումով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 10 րոպե անց սեփական տուգանային կոպիտ խաղաց Ռուդիկ Ռաֆայելյանը, և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշանակետին: Չնայած դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը կարողացավ կռահել Վլադիմիր Ուլուխանյանի հարվածի ուղղությունը, սակայն հեռացնել գնդակը չհաջողվեց: Այդպես էլ ավարտվեց առաջին խաղակեսը` 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում կրկին արդյունքի հասավ Վիուլեն Այվազյանը` դառնալով դուբլի հեղինակ: Բայց «Շիրակ-2» ֆուտբոլիստներին չհաջողվեց պահպանել առավելությունը: Խաղի վերջնամասում «Միկա-2»-ից Գառնիկ Մովսեսյանը հեռվից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ և երկրորդ անգամ այս խաղում հավասերցրեց հանդիպման հաշիվը:


Այսպիսով, «Միկա-2» - «Շիրակ-2» հանդիպումում ևս հաղթող չորոշվեց, և գրանցվեց նույն` 2:2 հաշիվը:


«Շիրակ-2» կազմը`

12.Հովհաննիսյան Սոկրատ, 3.Միքայելյան Արտյոմ, 4.Ռաֆայելյան Ռուդիկ (20.Մակարյան Լևոն 60'), 6.Թադևոսյան Արման (ա), 7.Փանոսյան Էդվարդ, 8.Ավետիսյան Ռաֆիկ (5.Խոջոյան Յուրա 80'), 11.Շահինյան Շահե, 14.Այվազյան Վիուլեն, 17.Ասբատուրյան Սմբատ, 18.Մուրադյան Արամ (9.Գևորգյան Կառլեն 81'), 19.Գասպարյան Նարեկ (2.Ալեքսանյան Նարեկ 88')


Հանդիպման գոլերը`

14.Այվազյան 26' (0:1), 10.Ուլուխանյան 36' 11մ (1:1), 14.Այվազյան 64' (1:2), 15.Մովսեսյան 85' (2:2)


Հաջորդ հանդիպմանը «Շիրակ-2» կհյուրընկալի «Փյունիկ-2»-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում մայիսի 12-ին: