Միլոշ Ստամենկովիչ. Երկու անմոռանալի տարի անցկացրեցի «Շիրակի» կազմում

02.06.2016

Միլոշ Ստամենկովիչ. Երկու անմոռանալի տարի անցկացրեցի «Շիրակի» կազմում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Շիրակն» այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչի հետ, ով իր կարիերան կշարունակի Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ստալի» կազմում։ 

 

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույզում Ստամենկովիչը խոսեց գյումրեցիների կազմում իր անցկացրաց երկու տարիներից. «Ես երկու անմոռանալի տարի անցկացրեցի «Շիրակի» կազմում։ Այդ տարիներն իմ հիշողությունում կմնան ընդմիշտ։ Ես մի շարք ընկերներ ձեռք բերեցի և հպարտ եմ դրանով։ Այս ընթացքում ես շատ սիրեցի Հայաստանը և հայերին»։ 

 

 

 Խոսելով «Շիրակի» կազմում ամենահիշարժան հանդիպումների մասին՝ սերբ ֆուտբոլիստը հիշեց «Ալաշկեսրտի» հետ վերջին հանդիպումը. «Դա անմոռանալի հանդիպում էր։ Ես գոլային վերջին փոխանցումը կատարեցի, շատ երջանիկ էի այդ պահին։ Ընդհանրապես, այդ հանդիպումը խելահեղ ստացվեց։ Կարող եմ առանձնացնել նաև Զրինսկիի «Մոստարի» հետ հանդիպումը։ Երբ ավելացրած րոպեին Ժանը գոլ խփեց, և մենք անցանք հաջորդ փուլ։ Այդ զգացմունքները խոսքերով բացատրելն անհնար է»։ 

 

 

«Շիրակը» մեկ ընտանիքի նման է, երկրպագուները միշտ թիմի կողքին են, նրանք աջակցում էին մեզ ամենուր, նույնիսկ Կապան էին հասնում։ Ես զարմացած էի, թե ինչքան երկրպագուներ «Շիրակն» ունի Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Շվեդիայում։ 

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Շիրակի» մարզչական շտաբին, ակումբի ղեկավարությանը և խաղընկերներիս միշտ ինձ ջերմությամբ վերաբերվելու համար։ Իսկ «Շիրակին» ցանկանում եմ հաջողություն Եվորապա լիգայի հանդիպումներին, համոզված եմ, որ այս անգամ նրանք առնվազն երեք փուլ կանցնեն։ Ես հետևելու եմ բոլոր հանդիպումներին և երկրպագելու եմ իմ նախկին թիմին» - եզրափակեց Միլոշ Ստամենկովիչը։