Մոհամեդ Կաբան միացավ «Շիրակին»

21.07.2015

Մոհամեդ Կաբան միացավ «Շիրակին»
Կոտ դ'Իվուարցի 25-ամյա հենակետային կիսապաշտպան Մոհամեդ Կաբան «Շիրակի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

2007 - 2014 թթ Կաբան եղել է Կոտ դ'Իվուարը ներկայացնող «Ստելլա» ակումբում: 2014/15 մրցաշրջանի սկզբում տեղափոխվել է «Գանյոա» ակոմբ: 2015 թ-ի սկզբում վարձակալությամբ տեղափոխվել է Լիբիական «Ալի Տրիպոլի», որի կազմում մասնակցել է Աֆրիկայի ակումբային առաջնությանը:  Մարտին վերադարձել է հետ «Գանյոա»:

Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի ազգերի առաջնությանը (ChAN).

Նշենք, որ Մոհամեդ Կաբան «Շիրակի» կազմում իր նորամուտը կնշի «ԱԻԿ»-ի հետ պատասխան հանդիպմանը։