Կարեն Մուրադյանը հեռացավ Շիրակից

13.02.2015

Կարեն Մուրադյանը հեռացավ Շիրակից

Շիրակն երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը 21-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ։ 

Մուրադյանը Շիրակի կազմում հանդես էր գալիս 2011թ. հունիսից։ Գյումրեցիների կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր (2012), չեմպիոն (2013) եւ Սուպերգավաթակիր։ Մասնակցել է Եվրոպա լիգայի եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերին։ 

Հանդես գալով Շիրակում՝ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական եւ Ազգային հավաքականներ։

Այսօր, Շիրակի հետ պայմանագիրը խզելուց հետո Կարեն Մուրադյանը նոր պայմանգիր է ստորագրել Ալաշկերտի հետ։