Նեմանյա Ստոշկովիչը «Շիրակի» կազմում կխաղա Եվրոպա լիգայում

07.06.2016

Նեմանյա Ստոշկովիչը «Շիրակի» կազմում կխաղա Եվրոպա լիգայում

«Շիրակը» մինչև Եվրոպա լիգայի հանդիպումների ավարտը երկարաձգել է պայմանագիրը սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոշկովիչ հետ։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր մայիսի 31-ին։ 

 

Սերբ խաղացողն արդեն միացել է թիմին, որը մարզումները վերսկսել է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։ 


Հիշեցնենք, որ Ստոշկովիչը «Շիրակին» էր միացել այս տարվա փետրվարից։  «Շիրակի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։