«Շիրակը» կես տարվա պայմանագիր ստորագրեց Արմեն Խաչատրյանի հետ

13.02.2016

«Շիրակը» կես տարվա պայմանագիր ստորագրեց Արմեն Խաչատրյանի հետ
«Շիրակն» այսօր վեցամսյա պայմանագիր ստորագրեց փորձառու դարպասապահ Արմեն  Խաչատրյանի հետ։ Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի հուլիսի 31-ը։

32-ամյա դարպասապահը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Փյունիկում», 2001թ., որտեղ հանդես է եկել հինգ տարի։ Այնուհետև խաղացել է «Կիլիկիայում» (5 տարի), «Գանձասարում» (1.5 տարի), «Միկայում» (1.5 տարի)։ Իսկ մինչ գյումրեցիների կազմում հայտնվելը՝ Արմեն Խաչատրյանը  2014թ.-ից հանդես է եկել «Ալաշկերտում»։