«Շիրակում» փորձաշրջան է անցնում նիգերիացի խաղացող

10.02.2016

«Շիրակում» փորձաշրջան է անցնում նիգերիացի խաղացող

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակը» շարունակում է նախապատրատվել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։ 


Երեկ գյումրեցիներին է միացել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։ 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում։ 


Նշենք, որ մինչ «Շիրակում» հայտնվելը Սոլոմոն Իմե Ուդոն 2014/15 Գարնանային հատվածում հանդես է եկել «Արարատում», իսկ 2015/16 Աշնանային հատվածում խաղացել է Ուլիսում։