«Շիրակում» փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ

27.12.2015

«Շիրակում» փորձաշրջան են անցնում  4  ֆուտբոլիստներ

Երեքշաբաթյա դադարից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է թեթև մարզումները։ Երեկ թիմին են միացել նաև երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստ։ 


20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտդիվուարի հավաքականում։ Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Ասֆա» ակումբի սան է։ Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։ 

 

«Շիրակի» հետ այժմ մարզվում է նաև 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, որը 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ-2»-ում։