«Շիրակը» պայմանագրեր ստորագրեց

16.02.2016

«Շիրակը» պայմանագրեր ստորագրեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Շիրակում» փորձաշրջան էին անցնում մի շարք ֆուտբոլիստներ։ 

 

Գյումրեցիների մարզչական շտաբը հրաժարվել է իվուարցիներ Կուակու Նդրի Մարսել Լեինսենի, Դիոն Սեդե Ջունի, Կուադիո Էմանուել Կլավիուսի ծառայություններից։ Վերջինս «Շիրակի» կազմում հադես եկավ «ԼԱ Գելեքսիի» դեմ խաղում։ «Շիրակի» ճամբարից հեռացել են նաև Սևակ Փարսադանյանը (Ռուսաստան) և սերբ Դարկո Ռադոսավլևիչը։

 



Իսկ այսօր «Շիրակը» Պայմանգրեր ստորագրեց երեք ֆուտբոլիստների հետ՝ ամերիկացիներ  Էդեր Սմիթ Արեոլանի և Էդգար Էսպինոզանի, ինչպես նաև Ռումյան Հովսեփյանի հետ։ Վերջինս սկսել է գյումրեցիների հետ մարզվել երեկվանից։ 


Բոլոր երեք պայմանգրերն էլ նախատեսված են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը։


Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 17-ին, «Շիրակը» կմեկնի երկրորդ ուսումնամարզական հավաքի՝ Սոչի։