Շիրակի մրցակիցը փոխվել է

17.02.2015

Շիրակի մրցակիցը փոխվել է

«Շիրակն» Անթալիայում շարունակում է նախապատրաստվել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին։ Գյումրեցիներն արդեն անցկացրել են երկու ստուգողական հանդիպում՝ մրցելով Ուզբեկստանի «Նասաֆի» (0:0) եւ Բոսնիայի «Սարայեւո» թիմերի հետ  (1:2)։ 


Երրորդ հանդիպումը «Շիրակը» պետք է անցկացներ Լեհական «Վիսլա Կրակովի» հետ, սակայն մրցակիցը փոխվել է, եւ այժմ «Շիրակը» կմրցի Լեհաստանի առաջին լիգայում հանդես եկող «Վիսլա Պլոցկի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին, Երեւանի ժամանակով 17:00: 


Վերջին հանդիպումը «Շիրակը» կանցկացնի փետրվարի 21-ին՝ ուժերը չափելով Ուկրաինական «Վորսկլայի» հետ։