Ուսեյնու Դիոպը կխաղա Շիրակում

01.03.2015

Ուսեյնու Դիոպը կխաղա Շիրակում

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, «Շիրակում» փորձաշրջան էր անցնում Սենեգալցի կիսապաշտպան Ուսեյնու Դիոպը։

 

Այսօր «Շիրակը» կարճաժամկետ պայմանագիր ստորագրեց Դիոպի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ սույն թվականի հուլիսի 31-ը։

 

Հիշեցնենք, որ մինչ «Շիրակում» հայտնվելը Դիոպը հանդես էր գալիս Ֆիլիպինները ներկայացնող «Ստալիոն» ՖԱ-ում։

 

Նշենք նաեւ, որ Ուսեյնու Դիոպը հայտավորված չի լինի Արարատ - Շիրակ հանդիպմանը։