«Շիրակը» հաղթեց մեկնարկային տուրում

02.08.2015

«Շիրակը»  հաղթեց մեկնարկային տուրում

Երեկ մեկնարկած  Հայաստանի 24-րդ առաջնության առաջին տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»։ 

 

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված պայքարում, սակայն երկու թիմերին էլ չհաջողվեց ոչնչով աչքի ընկնել։ Այդ մասին հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ նշեց նաև Վարդան Բիչախչյանը. «Ասեմ, որ բավականին լարված եւ նյարդային հանդիպում ստացվեց: Մրցակիցը հակագրոհներով էր խաղում եւ առաջին կեսում գրեթե պահեր չկարողացանք ստեղծել եւ հիմնականում փորձում էինք հեռահար հարվածներով աչքի ընկնել»։ 

 

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց ավելի հետաքրքիր պայքարում։ Նախ մեկնարկից տեղի ունեցավ զարմանալի դեպք գրանցվեց: «Շիարկի»ֆուտբոլիստները տեսնելով, որ հյուրերի խաղացողներից մեկը վնասվածք է ստացել, գնդակը հանեցին դաշտի սահմաններից:  Գյուրմրեցիները սպասում էին, որ Արդար խաղի կանոնների համաձայն գնդակը կրկին ետ կվերադարձվի նրանց, բայց Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով գրավեց դարպասը: Կապանցիները տեսնելով, որ անարդարություն գրանցվեց, որոշեցին մրցակցին թույլ տալ անարգել գրավել դարպասը, ինչը սկզբից նրանց մոտ չհաջողվեց, սակայն հետո Արսեն Պետրոսյանը վերցնելով գնդակն այն ուղարկեց սեփական դարպասը: 

 

71-րդ րոպեին Մուսոնդան լավ անցում ձեռնարկելուց հետո հարվածային դիրք դուրս բերեց Բարսեղյանին ում հարվածից հետո Գոռ Էլյազյանը փրկեց իր թիմին: 10 րոպե անց Աղվան Դավոյանի  ճշգրիտ փոխանցումից հետո Ժան Ժակ Բուգուհին մոտ տարածությունից ռմբահարեց դարպասը: 

 

Այսպիսով «Շիրակը» 2:1  հաշվով հաղթեց մեկնարկային տուրում։