Մկոյանը, Մուրադյանը և Հակոբյանը հրավիրվել են հավաքական

01.03.2014

Մկոյանը, Մուրադյանը և Հակոբյանը հրավիրվել են հավաքական

Շիրակի երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական:

 

Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանը և հարձակվող Դավիթ Հակոբյանն ազգային հավաքականի հետ կմեկնեն Կրասնոդար, որտեղ մեր ընտրանին ընկերական հանդիպմանը ուժերը կչափի Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի Կուբան մարզադաշտում, ժամը 18:00: