4 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում «Շիրակում»

14.06.2017

4 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում «Շիրակում»
Հունիսի 10-ից «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին։  

Չորս նորեկներ միացել են «Շիրակի» մարզումներին։ Գյումրի է վերադարձել գանացի 27-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն, որը «Շիրակի» կազմում 2014թ. հանդես եկավ Եվորպա Լիագայի որակավորման առաջին փուլում։ Նախորդ մրցաշրջանը Կպոդոն անցկացրել է «Գանձասար-Կապանի» կազմում։ Գյումրեցիներին է միացել նաև «Փյունիկի» նախկին սան, 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը, որի վերջին ակումբը եղել է իսպանական երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիրջին Դել Կամինո» ակումբը։  

«Շիրակի» հետ մարզվում են նաև կիսապաշտպաններ 23-ամյա բոսնիացի Ալեքսանդար Իլիչը և 26-ամյա սերբ Իգոր Ստանոյևիչը։ Ալեքսանդար Իլիչի նախորդ թիմը եղել է Մակեդոնիայի բարձրագույն խմբում հաներս եկող «Բրեգլանիցա Ստիպը», իսկ  Իգոր Ստանոյևիչը հանդես է եկել սերբական «Զեմունում»։