Փյունիկ - Շիրակ՝ 2:1

16.03.2015

Փյունիկ - Շիրակ՝ 2:1

Հայաստանի բարձրագույն  խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվել էր «Փյունիկին»։ 

 

Հանդիպման առաջին իսկ րոպեներից  երկու թիմերն էլ նետվեցին գրոհների։ Արդեն իսկ 4-րդ րոպեին Զավեն Բադոյանը ձախ եզրում անցումից հետո հարված կատարեց, սակայն գնդակը շեղությամբ անցավ դիմային գծից: Երկու րոպե անց Դավիթ Հակոբյանը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, սուր անկյունից փորձեց հարված կատարել, սակայն գնդակն ընթացավ դեպի եզրային գիծը: 22-րդ րոպեին Բուգուին  Դրիսայի փոխանցումից հետո գնդակն անցկացրեց Տարոն Ոսկանյանի գլխավերևով ու դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: 33-րդ րոպեին  Կամո Հովհաննիսյանը, օգտվելով գյումրեցիների տուգանայինում ստեղծված խառնաշփոթից, մոտ տարածությունից գրավում է դարպասը: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Զավեն Բադոյանը գրավեց Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը: 

 

Այսպիսով, «Շիրակը» կրեց մրցաշրջանի երկրորդ կեսի առաջին պարտությունը՝ զիջելով «Փյունիկին» 1:2 հաշվով։ 

 

Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը. «Մրցակցի 2-րդ գոլից հետո սթափվեցինք ու փորձեցինք խաղը փրկել, սակայն չստացվեց: Երբ խաղի թելը կտրվում է, հավաքվելն ու խաղալը շատ դժվար է: Գրոհների սկզբնական փուլում գնդակի կորուստը շատ էր ու ավելորդ վազելու անհրաժեշտություն կար. դա հանգեցրեց էներգիայի կորստի: Մենք մինչ այժմ մարզվում ենք արհեստական խոտածածկով խաղադաշտում, և խաղավարտին տղաների գործողություններին դա անդրադարձավ: 

 

Բնականաբար, մեզ համար բարդացավ դրությունը: Քանի դեռ տեսական շանսեր ունենք, պայքարելու ենք չեմպիոնության համար: Յուրաքանչյուր միավորի կորուստ այս ժամանակակահատվածում կբարդացնի գործերը, քանի որ մեծ է տարբերությունը. այժմ 9 միավոր ենք ետ մնում»:

 

 

Ցանկանում ենք նաեւ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք անկախ հաշվից 90 րոպե անընդմեջ աջակցեցին «Շիրակին»։ 

 

«Շիրակի» կազմը՝

 

Գոռ Էլյազյան, Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Էդգար Մալաքյան (65, Վիուլեն Այվազյան), Աղվան Դավոյան, Տիգրան Դավթյան (ա)(68, Կարեն Ալեքսանյան) , Դավիթ Մարիկյան, Գոռ Մալաքյան (79, Անդրանիկ Բարիկյան), Դավիթ Հակոբյան, Դրիսա Դիարասուբա, Ժան-Ժակ Բուգուի