Շիրակը 2:1 հաշվով պարտվեց Փյունիկին

23.04.2014

Շիրակը 2:1 հաշվով պարտվեց Փյունիկին

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում Շիրակը հյուրընկալվել էր Փյունիկին: 

 

Գյումրեցիները շարունակում են հանդես գալ կորուստներով: Այս հանդիպմանը վնասվածքների պատճառով բացակայում էին Դամե Դիոպը և Կարեն Ալեքսանյանը, իսկ Անդրանիկ Բարիկյանը՝ դեղին քարտերի պատճառով:  


Շիրակը շատ անշուք հանդիպում անցկացրեց և որպես արդյուք հանդիպման առաջին խաղակեսին բաց թողեց արագ գոլեր: 14-րդ և 18-րդ րոպեներին, օգտվելով պաշտպանների սխալից, Սարգիս Բալոյանը դարձավ դուբլի հեղինակ: Շիրակին միայն երկրորդ խաղակեսի վերջում, 86-րդ րոպեին հաջղվեց կրճատել հաշվի տարբերությունը: Փոխարինման դուրս եկած Գևորգ Հովհաննիսյանը գլխով գնդակը ուղարկեց Փյունիկի դարպասը: 


Այսպիսով Շիրակը 2:1 հաշվով պարտվեց Փյունիկի և կորցրեց շատ կարևոր երեք միավոր՝ նահանջելով 4-րդ հորիզոնական: