«Շիակը» խոշոր հաշվով պարտվեց «Փյունիկին»

23.08.2015

«Շիակը» խոշոր հաշվով պարտվեց «Փյունիկին»

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չորրոդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընակլվել էր «Փյունիկին»։ 


Վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց պաշտպան Աղվան Դավոյանը։ 


Ամբողջ հանդիմպան ընթացքում գյումրեցիներն այդպես էլ չկարողացան վերգտնել իրենց խաղը և լուրջ դիմադրություն ցուցադրել «Փյունիկին»։ Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին արդեն 10-րդ րոպեին  Կամո Հովհաննիսյանը գրավեց Էլյազյանի դարպասը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկին» հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ 42-րդ րոպեին աջ եզրից փոխանցում հետևեց դեպի ձախ, ուր տեղ էր զբաղեցրել Ղուկաս Պողոսյանը. վերջինս մեկ հպումով գնդակն ուղարկեց կենտրոն, որտեղ Յուսպաշյանը նույնպես մեկ հպումով հուժկու հարված կատարեց՝ գնդակն ուղարկելով դարպասի վերին հատվածը: Հաշիվը խոշոր դարձրեց Վարդան Պողոսյանը, ով 65-րդ րոպեին հեԿամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո  մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը:


Այսպիսով, «Շիրակը» կրեց առաջին պարտությունը մեկնարկեց առաջնությունում։ Չնայած 0:3 հաշվով կրած պարտությանը՝ «Շիրակը» շարունակում է գլխավորել աղյուսակը։