Շիրակն ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում

24.11.2013

Շիրակն ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 13-ր տուրում, Շիրակը հյուրընկալվել էր Փյունիկին: 

 

Հանդիպումն առաջին իսկ րոպեներից շատ լարված ստացվեց: Երկու թիմերն էլ խաղասկզբին լավ հնարավարություններ ունեին հաշվի մեջ առաջ անցնել: Հանդիպման հաշիվը հաջողվեց բացել միայն 44-րդ րոպեին: Սերժ Դեբլեն փոխանցում ստացավ Կարեն Մուրադյանից և անհատական վարպետության շնորհիվ շրջանցեց  պաշտպաններին և գրավեց տանտերերի դարպասը: Սակայն գյումրեիցներին չհաջողվեց մինչև առաջին խաղակեսի ավարտը պահել հանիպման հաշիվը: 45-րդ րոպեին Փյունիկից գոլի հեղինակ դարձավ Վարդան Բակալյանը:


Շիրակի կազմում երկրորդ գոլը խփեց Դավիթ Հակոբյնաը: 67-րդ րոպեին աջ եզրից Սերժ Դեբլեի գեղեցիկ փոխանցումից հետո Հակոբյանը գլխով գրավեց Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը: Այսպիսով Շիրակը կարողացավ 1:2 հաշվով առավելության հասնել սկզբունքային հակառակորդի նկատմամբ և 21 միավորով ամրապնդվել երկրորդ հորիզոնականում: