«Շիրակն» ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ

20.03.2016

«Շիրակն» ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվել էր «Փյունիկին»։

 

Տանտերերն ավելի ակտիվ սկսեցին հանդիպումը, սկայն արդեն առաջին խաղակեսի միջնամասում գյումրեցիներն անցնում են հարձակման։ Իսկ արդեն երկորդ խաղակեսի  66-րդ րոպեին, օգտվելով «Փյունիկի» պաշտպանների սխալից, խառը իրավիճակում Ռումյան Հովսեփյանը խփում է «Շիրակում» իր առաջին գոլը։ Հանդիպման վերջին րոպեներին տուգանային հարվածով Դավիթ Մանոյանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտւվում է՝ 1:1։ 

 

Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ասաց հետևյալը. «Ամեն ինչ գերազանց էր դասավորվում, կարողացանք հաշվի մեջ առաջ անցնել: Գոլ խփելուց հետո կրկին առաջ եկավ հոգեբանական խնդիրը, որը բարդույթի է վերածվել: 1:0-ից հետո վստահության պակաս նկատվեց, արդեն տղաները մտածում էին հաշիվը պահելու համար: Դա մեծ խնդիր է մեզ համար. այդկերպ չենք կարող պայքարել մրցանակային տեղերի համար: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ամեն դեպքում, թիմը աշխատեց, սակայն այդ աշխատանքի վրա վերջին 10-15 րոպեների ընթացքում ստվեր եղավ: Փաստորեն, չունենալով ոչ մի գոլային ռեալ պահ, «Փյունիկը» վերջում կարող էր հաղթել: Փոխարինողները լավ հանդես չեկան»: