«Շիրակ-2»-ը հաղթեց «Փյունիկ-2»-ին

24.08.2015

«Շիրակ-2»-ը  հաղթեց «Փյունիկ-2»-ին

Առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում «Շիրակ-2»-ը  Երևանում հյուրընկալվել էր «Փյունիկ-2»-ին։


Առաջինը հաջողության հասան տանտերերը. 10-րդ րոպեին Հովհաննես Փափազյանը, օգտվել պաշտպանների սխալից, գրավեց Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը։ Սակայն գյումրեցիներին հաջողվեց երկու գնդակ ուղարկել «Փյունիկ-2»-ի դարպասը։ Երկու գոլերի հեղինակ դարձավ Արման Ասլանյանը (33, 49)։ 

 

Այսպիսով,  «Շիրակ-2»-ը  2:1 հաշվով առավելության հասավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ։