«Շիրակ» - «Զրինսկի» հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները

30.06.2015

«Շիրակ» - «Զրինսկի» հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները

Հուլիսի 2-ին ժամը  17:30-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին  փուլի առաջին հանդիպումը, որտեղ «Շիրակը» ուժերը կչափի Բոսնիան և Հերցոգովինան ներկայացնող «Զրինսկի» ակումբի հետ։

 

«Շիրակ» - «Զրինսկի» հանդիպման գլխավոր մրացավար է նշանակվել հույն Չարալամբոս Կալոգերոպուլոսսը։ Մրցավարի առաջին օգնականն է Լազարոս Դիմիտրիադիսը, երկրորդ օգնականը՝ Չասան Կուլան։ Չորրորդ պաշտոնյան է Գիորկիոս Կոմինասը։

 

Հանդիման տեսուչն է բուլղարացի Անդրեյ Մետինցեվը։