«Շիրակ» - «Գորիցա» հանդիպումը կսպասարկեն ռուս մրցավարները

25.06.2017

«Շիրակ» - «Գորիցա» հանդիպումը կսպասարկեն ռուս մրցավարները

Հունիսի 29-ին, ժամը 16:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» - «Գորիցա» առաջին հանդիպումը։

 

Գյումրիում կայանալիք հանդիպումը կսպասարկի ռուս մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարն է Միխայիլ Վիլկովը, մրցավարի առաջին օգնականն է Ալեկսեյ Վորոնցովը, մրցավարի երկրորդ օգնականն է Դմիտրի Չելցովը, չորրորդ պաշտոնյան է Վլադիմիր Սելդյակովը։ Հանդիպման տեսուչն է բոսնիացի Ռուսմիր Մրկովիչը։ ՈւԵՖԱ-ի դելեգատն է Ղազախստանը ներկայացնող Օլժաշ Աբրաևը։