«Շիրակ» - «Դիլա» հանդիպումը կսպասարկեն Լիտվացի մրցավարները

04.07.2016

«Շիրակ» - «Դիլա» հանդիպումը կսպասարկեն Լիտվացի մրցավարները

Հուլիսի 7-ին ժամը  17:00 Գյումրու Քաղաքային մարզադաշտում կկայանա  ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն  ավարտվել է վրացական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով։


Գյումրիում հանդիպման  գլխավոր մրցավար է նշանակվել Սերգեյուս Սլիվան, մրցավարի առաջին օգնականն է Սաուլիուս Դիրդան, երկրորդ օգնականն է Վիտիս Սնարսկիսը, չորրոդ պաշտոնյան է Յուրի Պասկովսկին։ Հանդիպման տեսուչն է ռուս Յուրի Բասկակովը, ՈՒԵՖԱ- ի դելեգատն է լեհ Լուկաս Վաչովսկին։