Ռոբերտ Դարբինյանը կրկին հանդես կգա «Շիրակում»

09.01.2016

Ռոբերտ Դարբինյանը կրկին հանդես կգա «Շիրակում»

«Շիրակը» Գյումրու ակադեմիայում  վերսկսել է մարզումները։ Թիմին արդեն միացել են բոլոր լեգիոներները։ 


Գյումրեցիների կազմում այս տարվանից հանդես կգա երիտասարդ աջ պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, որի հետ «Շիրակը» պայմանագիր է ստորագրել մինչ սույն թվականի նոյեմբերի 30-ը։ Դարբինյանն արդեն մարզվում է թիմի կազմում։ 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Դարբինյանը   Սամարայի «Կռիլյա Սովետովի» սան է։ 20-ամյա խաղացողը  2014/15 մրցաշրջանում հանդես էր գալիս «Շիրակի» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Դարբինյանը հեռացավ «Շիրակից», սակայն ոչ մի ակումբում հանդես չեկավ։