Հաղթական մեկնարկ

09.08.2016

Հաղթական մեկնարկ

Օգոստոսի 6-ին մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնությունը։ «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր Երևանի «Փյունիկին»։ 


Գյումրեցիներն ունեին բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ, ինչն էլ բերեց արդյունքի։ Առաջին խաղակեսում «Շիրակը» հիանալի անցկացրեց։ Վիուլեն Այվազյանը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում մրցավարը կասկածելի 11մ հարված նշանակեց, և հյուրերի ավագ Դավիթ Մանոյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերը սկսեցին պրեսինկի դիմել։ Հանդիպման երրորդ գոլը ավելացված րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արամ Մուրադյանը։