«Շիրակը» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ

17.07.2015

«Շիրակը» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ

Ապրիլ 22-ին Նիոնում անցկացվեց ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի վիճակահանությունը, որտեղ պարզ դարձավ որ «Շիրակը» որակավորման առաջին փուլում ուժերը կչափի Բոսնիական Մոստար քաղաքը ներկայացնող «Զրինսկի» ակումբի հետ։

 

Առաջին հանդիպումը, հուլիսի 9-ին, գյումրեցիներն անցկացրեցին սեփական հարկը տակ՝ լեփ լեցուն տրիբունաների ներքո։ «Շիրակն» այդ խաղում ոչ մի հնարավուրություն չտվեցին մրցակցին՝ դրական արդյունքի հասնելու։ Ժան Ժակ Բուգուհին դարձավ դուբլի հեղինակ։ Իսկ պաշտպանությունը և դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը ամբողջ հանդիբման ընթացքում անթերի գործեցին։ 

  

Պատասխան հանդիպումը կայացավ մեկ շաբաթ անց։ «Շիրակը» Մոստար էր մեկնել իրեն հարմար հաշվով և այստեղ արդեն պահանջվում էր կամ «չոր» խաղալ, կամ էլ առնվազն մեկ գոլ խփել մրցակցի հարկի տակ։ Բոսնիացիներին առաջ էին մղում երկրպագուները, որը և տվեց ցանկալի արդյունքը։ 80-րդ րոպեին սեփական տուգանայինում ձերքով խաղաց Գևորգ Հովհաննիսյանը և մրցավարը նշանակեց 11մ հարված, որն էլ հաջողությամբ իրացրեցին տանտերերը։ Մի քանի րոպե անց «Զրինսկիին» հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ Թվում էր թե հանդիսատեսը ականատես էր լինելու ավելացված ժամանակի, սակայն 96-րդ րոպեին Էդգար Մալաքյանի հիանալի փոխանցումից հետո Ժան Ժակ Բուգուհին սառնասրտորեն խաբս տվեց դարպասապահին և խփեց «Շիրակի» համար այդքան սպասված գոլը։

 

Այսպիսով «Շիրակը» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդական «ԱԻԿի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ստոքհոլմի Tele2Arena-ում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 23-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։