Երկրորդ անընդմեջ հաղթանակը

15.08.2016

Երկրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընկալվել էր «Բանանցին»։ 


Հանդիպումը ընթացավ համառ պայաքարում, երկուստեք գորհներով։ Գյումրեցինրեի կազմում վստահ էին խաղում պաշտպանները, մի քանի անգամ իր թիմին վերահաս գոլերից փրկեց Անատոլի Այվազովը։ «Շիրակին» միայն հանդիպման ավելացված երրորդ րոպեին հաջողվեց գոլ խփել։ Սոլոմոն Ուդոն դաշտի կենտրոնից փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Վահան Բիչախչյանին, որը հիանալի կասեցրեց գնդակը, խաբս տվեց մրցակցի երկու պաշտպանների և փոխանցում կատարեց Դավիթ Հակոբյանին, որն էլ սառնասրտորեն գնդակն ուղարկեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը։ 


Այսպիսով, «Շիրակը» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց, և երկու տուրերից հետո միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։