Սերժ Դեբլեն փորձաշրջան է անցնում Ցյուրիխում

12.11.2013

Սերժ Դեբլեն փորձաշրջան է անցնում Ցյուրիխում

«Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն մեկնել է Շվեյցարիա, որտեղ փորձաշրջան է անցնում «Ցյուրիխ» ակումբում: 

24-ամյա Սերժ Դեբլեն ամռանն է համալրել «Շիրակի» կազմը և այս ընթացքում հասցրել է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը: Հայաստանի ընթացիկ առաջնությունում Դեբլեն 7 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը և ռմբարկուների աղյուսակում ևս երկու խաղացողների հետ բաժանում է առաջին հորիզոնականը:

«Ցյուրիխում» Դեբլեն պատրաստվում է մասնակցել գերմանական «Կարլսրուեի» դեմ կայանալիք ստուգողական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսին «Շիրակից» հեռացավ կոտդիվուարցի մեկ այլ հարձակվող՝ Ֆոֆանա Բեկոն, ով ներկայումս հաջողությամբ հանդես է գալիս Բելգրադի «Պարտիզանում»: