«Շիրակը» պայմանագրեր կնքեց յոթ ֆուտբոլիստների հետ

28.02.2017

«Շիրակը» պայմանագրեր կնքեց յոթ ֆուտբոլիստների հետ

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Շիրակը» պայմանագրեր կնքեց մի շարք նորեկների հետ։ 

 

Երկու տարվա պայմանագրեր են կնքվել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և 25-ամյա ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեի հետ։ 

 

Մեկամյա պայմանագիր է կնքվել 21-ամյա Կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինայի հետ։ 

 

2,5 տարվա պայմանգիր է ստորագրվել 21-ամյա իվուարցի հարձակվող Բակայոկո Մուսայի հետ։ 

 

1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել ուկրաինացի 23-ամյա  պաշտպան Սեմյոն Դացենկոյի հետ։ 

 

Վեցամսյա պայմանագրեր են ստորագրվել 27-ամյա սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչի և 23-ամյա գանացի  հարձակվող Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։ Վերջինս «Շիրակում» հանդես կգա վարձավճարով։ Ֆատաուն Գանայի «Ինտեր Ալլիանս» ակումբից է։