Շիրակ-2 ստուգողական խաղում հաղթեց Բանանց-2-ին

24.02.2015

Շիրակ-2 ստուգողական խաղում հաղթեց Բանանց-2-ին

Այսօր Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ստուգողական հանդիպում Շիրակ-2-ի եւ Բանանց-2-ի միջեւ։ 

 

Գյումրեցիները կարողացան 3:2 հաշվով առավելության հասնել հյուրերի նկատմամբ։ Շիրակ-2-ից գոլերի հեղինակ դարձան Հակոբ Մովսիսյանը, Արման Գալստյանը եւ Արտավազդ Սահակյանը։ Ի դեպ վերջին երկուսը ներկայացնում են Շիրակ -97-ը եւ արդեն Հայաստանի առաջին խմբի առաջնության երկրորդ հատվածից հադես կգան Շիրակ-2-ում։

 

Ֆելիքս Խոջոյանն այս հանդիպմանը  խաղալու հնարավորություն տվեց նաեւ Ուսեյնու Դիոպին, որի խաղին հետեւեց «Շիրակի» մարզչական կազմը։ Շիրակ-2-ի գլխավոր մարզիչը փորձարկեց նաեւ Շիրակ - 99-ի երկու խաղացողներ՝ Վահան Բիչախչյանին եւ Արլեն Ծատուրյանին, ովքեր լավ տպավորություն թողեցին։ 

 

Հիշեցնենք, որ Շիրակ-2-ը  Հայաստանի առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում մարտի 2-ին կհյուրընկալվի Արարատ-2-ին։