«Շիրակ-2000»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

09.06.2017

«Շիրակ-2000»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Ավարտվեց Հայաստանի Մ17տ առաջնությունը, որտեղ շատ հաջող հանդես եկան մեր պատանի ֆուտբոլիստները, սակայն առաջնության վերջնամասում չկարողացան պահապանել առաջատարի դիրքը։ 


Հայաստանի Մ17տ առաջնությունում անցկացվեց 18 հանդիպում, որտեղ Գևորգ Ալեքսանյանի գլխավորած «Շիրակ-2000»-ը տոնեց 14 հաղթանակ, 2 խաղում գրանցեց ոչ ոքի և 2 խաղ էլ ավարտեց պարտությամբ։ Նույն արդյունքն առաջնության ավարտին գրանցեց նաև Հավաքական Մ16 թիմը, ինչի արդյունքում էլ նշանակվել էր լրացուցիչ հանդիպում այդ երկու թիմերի միջև։ 


Եզրափակիչ հանդիպումն անցկացվեց հունիսի 9-ին, Չարենցավանում։ Անզիջում և համառ պայքարում ավելի ուժեղ գտնվեցին Հավաքական Մ16 ֆուտբոլիստները և նվազագույն հաշվով կարողացան հաղթանակ տոնել և հռչակվել չեմպիոն։ «Շիրակ-2000» -ից հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հարձակվող Լյովա Մրյանը, որը Հայաստանի Մ17տ առաջնության ռմբարկուների ցուցակում խփած 23 գոլով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։